RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 17-04-2015



Տեղադրվել է` 2015-04-16 22:04:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1064, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը երեկ կազմակերպել էր եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանի (1904, Կեսարիա - 1948, Երեւան) ծննդյան 110-ամյակին նվիրված ձեռնարկ եւ նրա երգիծանկարների ցուցահանդես, որը տեղի ունեցավ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնի «Էրեբունի» դահլիճում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը : ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Գ. Սվազլյանի համառոտ կենսագրականը: «Գառնիկ Սվազլյանը հայրենադարձության` ազգահավաքի եւ հայրենաշինության գաղափարախոս» թեմայով զեկուցեց պատմ. գիտ. թեկնածու, սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը :

Հայաստանի նկարիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը ներկայացրեց Գառնիկ Սվազլյանի գծանկարներն ու երգիծանկարները, իսկ Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը խոսեց Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգության գաղափարական արժեքի եւ արդիականության մասին:

Ապա ցուցադրվեցին հատվածներ Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» թատերգությունից, որը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լուիզա Սամվելյանի ղեկավարած «Սփյուռք» թատերախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1994 թ. Երեւանի Անդրկովկասյան երկաթգծերի վարչության Մշակույթի պալատում` Հայաստանում ծայր առած արտագաղթը կանխելու նպատակով:

Երեւանի կոնսերվատորիայի սիրիահայ շրջանավարտ Արաքս Մահտեսյանը կատարեց «Հայաստան երկիր դրախտավայր» երգը:

Ներգաղթի գաղափարախոս Գառնիկ Սվազլյանի ողջ հավատամքն ամփոփված է նրա հետեւյալ խոսքերում. «...Մենք սփիւռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամէն կողմը ցրուած ենք, այլ` բռնութիւնից ու հալածանքից ստիպուած...: Այժմ ունինք մեր Հայրենիքը: ...Պէտք է գործի լծուինք բոլորս ալ մէկ գաղափարի շուրջ, որ է Հայրենիքի օժանդակութեան գործը, մէկ մտասեւեռում ունենալով` Հայրենիքի վերականգնումը , եւ մէկ կարգախօս մեր բոլորին շրթունքներուն ծայրը` Դէպի Հայրենիք »: Քանի որ «Ներգաղթին մէջ է սփիւռքահայութեան փրկութիւնը, ինչպէս հայրենիքի մէջն է ամբողջ հայութեան ապագան», իսկ «Հայրենասիրութիւնը` արժանապատւութեան խնդիր է»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 17-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ