Սեպտեմբերի 29-ին Երեւանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մի բացառիկ, բայց գրեթե աննկատ մնացած** իրադարձության թատերաբեմը դարձավՙ Կոմիտաս վարդապետին վերաբերող ավելի քան վաթսուն փաստաթղթի նվիրատվության, որոնցից մոտ քառասունը կատարելապես անհայտ փաստաթղթեր էին: Դրանց մեծ մասը պատկանել են Աստվածատուր Հարենցին, անցյալ դարի պոլսահայ հայտնի մի անձնավորության, որը կարեւոր դեր է խաղացել Կոմիտասի կյանքում ինչպես ...
Տխրությունըՙ իբրեւ համընդհանուր հիշողության համանվագ, հնչում է նրա բոլոր կտավներում: Պաստառների ծիրանագույն ֆոնին ծավալվում է տառապանքի ու ցավի լուռ պատմությունը: Կյանքի դեգերումների այդ ճանապարհին մարդկային հոգու թողած հետքը ճակատագրական էր թե՛ իր, թե՛ հետագա սերունդների համար: Գրիգոր Նորիկյանի վրձինը հիշողության լուռ խորքերից վերծանում է ճակատագրի դաժան դեմքը, ցավի գույնը: Սարսափների ...
Թեքեյան մշակութային միության կազմակերպությամբ, դաշնակահար եւ երգահան Կարեն Հակոբյանի «Վերածնունդ-Ադաջիո լարային նվագախմբի եւ տիմպանոյի (կիսաթբուկ) համար» երաժշտական պիեսը առաջին անգամ հնչելու է նոյեմբերի 21-ին Նյու Յորքի Մերկին համերգասրահում:
Ուոթերթաունում գործող «Ամերիկայի հայկական թանգարանի» (ԱՀԹ) Ադել եւ Հայկ Տեր-Մանվելյան պատկերասրահում, նոյեմբերի 8-ին, հովանավորությամբ ԱՀԹ-ի, Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՆԱԱՍՐ) եւ Նյու Ինգլենդի PEN գրողների միության, տեղի է ունեցել «Ունկնդրելով անցյալի կորսված ձայները: Հայ գրողներն ու Ցեղասպանության ժառանգությունը» ընդհանուր խորագրի ներքո հուշ-երեկո նվիրված Եղեռնի առաջին զոհերը դարձած մեր ...
Մեր թերթի նախորդ համարում հայտարարել էինք, թե ավարտում ենք ԳԱԱ Գրականության ինստիտուտի հրատարակած «Հայոց գրականություն» հատորաշարի 3-րդ հատորի շուրջ սկսված բանավեճը - այն դուրս էր եկել գրականագիտական բանավեճի սահմաններից եւ սպառնում էր շարունակվել ընդերկար, թերթից դուրս մղելով մեր մյուս հեղինակների արժեքավոր բազմաթիվ նյութերը: Մեր հայտարարությունից հետո ստացանք միեւնույն բանավիճողներից երկուսիՙ ...
Աթեիզմի խորհրդային տարիներին շատերը հայ հոգեւոր երաժշտության, շարականների հետ առաջին անգամ ծանոթացել են Լուսինե Զաքարյանի միջոցով: Իհարկե, ժողովրդին քրիստոնեական հավատքին հնարավորինս մոտ պահելուՙ Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի մեծագույն ջանքերը եւս հսկայական դեր են ունեցել: Ու հենց Վեհափառն էլ ռազմավարություն էր որդեգրելՙ հոգեւոր երգերի անզուգական մատուցման միջոցով ժողովրդին մոտ պահել ...
ՓԹԻԹ մանկապատանեկան պարբերաթերթը կը հրատարակուի Պէյրութի մէջ, 2010 թուականէն ի վեր, նպատակ ունենալով հայ մանուկներուն ու պատանիներուն ընթերցասիրութիւնը քաջալերել, բառամթերքը զարգացնել, տրամաբանութիւնը մշակել եւ բարոյական պատգամներ փոխանցել: ՓԹԻԹ, առաջին համարէն իսկ, արժանացաւ սփիւռքահայ եւ հայրենի մամուլի ու մտաւորականներու եւ բազմաթիւ մանկավարժներու գնահատանքին ու քաջալերանքին, ինչպէս նաեւՙ վեց տասնեակէ աւելի դրուատալից ...
Լոս Անջելեսում «Author House» հրատարակչատունը լույս է ընծայել կալիֆոռնիաբնակ, մրցանակակիր գրող Մարի Թերզյանի երկրորդ «Քաղաքականապես անտուն: Հնգամյա ոդիսական երեք մայրցամաքներով» խորագիրը կրող հատորը, որը պատմում է հայրենիքից, բնօրրանից դուրս, այլ վայրերում ծնված երեխաների մասին, որոնք երկակի եւ երբեմն եռակի ինքնություն ունեն, եւ նույնիսկ իրենց ապրած երկրի քաղաքացիությունն ստանալուց հետո մնում ...
Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների եւ տարածաշրջանի երիտասարդ ռուսալեզու ստեղծագործողների "Русская речь" («Ռուսերեն խոսք») միջազգային գրական մրցույթը, որտեղ «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգեւատրվեց Լեւոն Շահնուրը (Շահնազարյան)ՙ Հայաստանից:
2015-ի մայիսին ծրագրված մոտ երեքշաբաթյա հայկական մշակութային օրերը վերածվեցին ամիսներ շարունակվող մեծաթիվ միջոցառումների: Վերջինս «Հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիայի»` ՀԵՄԱ-ի նախաձեռնությունն էր` հիմնականում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: