Հայաստանի ազգային պատկերասրահի այս տարվա աշնան հագեցած ցուցահանդեսային ծրագրում որպես հայտնություն աչքի ընկան երկուսըՙ Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» ծավալուն շարքի եւ Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունները: Ի թիվս հայտնի կտավների, ներկայացվեցին հայ գեղանկարչության երկու ճանաչված դասականներիՙ լայն հանրությանը անհայտ գործեր, որոնք նոր լույս են սփռում արվեստագետների ստեղծագործության եւ նրանց միջովՙ խորհրդահայ ...
Հովհաննես Աբելյանը բառիս բուն իմաստով ամենաժողովրդական դերասանն է հայ թատորնի պատմության մեջ: Ինչ որ արել է, արել է հարազատ ժողովրդի լուսավորության համար, թատերական արվեստը տարածել նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ թատրոնի մասին գաղափար չեն ունեցել, խաղացել այնպիսի պայմաններում, որոնք բեմական հարմարություններ չեն ունեցել, խաղացել թեկուզ տասը հանդիսատեսի համար, որոնք դրա կարիքն ...
Գերմանացի Հայնրիխ Հոերդեգենի հետ ծանոթացել էի հինգ տարի առաջ, Երեւանում: Հայագիտությամբ զբաղվող հայախոս օտարազգիների շատ էի հանդիպել, սակայն առաջին անգամ էի հանդիպում մեկի, որը մեր լեզուն սովորել էր ոչ մասնագիտությունից ելնելով, այլ պարզապես, քանի որ, ինչպես ինքն ասաց, «այն շատ գեղեցիկ լեզու է»: Հայնրիխը մասնագիտությամբ ծրագրավորող է, աշխատում է «Սիմենս» ...
Ներդաշնակ ու գրավիչ մթնոլորտ են ստեղծել Ալբեր եւ Թովէ Բոյաջյան պատկերասրահում Գեղարվեստի պետակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Սարին Ոսկյանի եւ Հայկ Ղազարյանի աշխատանքներըՙ շատ հաջողված թե՛ գաղափարական, թե՛ կատարողական առումով: Գեղարվեստական այս մտահղացումըՙ ձկների միջոցով մարդու ներաշխարհիՙ զգացական ու մտածողական շերտերի բացահայտումը, որքան ինքնատիպ, նույնքան խորհրդանշական է: Խնդիր ...
Այս վերջի ճամբորդութեանս ընթացքին երեք օր եղայ Թեհրանում եւ բախտ վիճակուեց ինձ տեսնելու «Փրկութեան քարտէզ» շարժապատկերը, իսկ երկրորդ անգամՙ Երեւանումՙ «Ոսկէ ծիրան» փառատօնի ընթացքին: