Արամո կամ Արամին գյուղը գտնվում է Հյուսիսային Սիրիայում, Անտիոք քաղաքի մոտ, որտեղ հայերը բնակվել են հին ժամանակներից: Տեղական ավանդության համաձայն, գյուղն Արամո է կոչվել ոմն Արամ քահանայի անունով: Գյուղում գործել են Սբ. Ստեփանոս եկեղեցին եւ արական ուսումնարանը, իսկ շրջակայքում` Սբ. Գեւորգ, Սբ. Աստվածածին եկեղեցիներն ու Սբ. Թումա վանքը:
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը հանդիսատեսին ներկայացավ պրեմիերայովՙ «Դիլեմա» պարային ներկայացումով: Թատրոնն իր երկու տասնամյակից ավելի կենսագրության մեջ բեմ է բարձրացրել հայ եւ օտարազգի տարբեր դրամատուրգների պիեսներՙ տարբեր ժանրերում, բայց պարային ֆանտազիա առաջին անգամ է բեմադրում: «Դիլեման» ի սկզբանե եղել է Համազգայինի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուսանողուհի Անի Աբրահամյանի մագիստրոսական ...
Վերջին մի քանի տարիներին, եւ հատկապես 2015-ին, ճանաչված գրող, բանաստեղծ ու հուշագիր Փիթեր Բալաքյանը անընդհատ շարժման մեջ է եղել: Այցելել է հայկական համայնքներ Սիդնեյում, Բուենոս Այրեսում, Հալեպում, Դիարբեքիրում եւ այլուր: Հրատարակել է երկու նոր գիրքՙ տարբեր ժանրերի. «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների եւ «Թերություն եւ ստվեր» լիրիկական երեւակայության, արվեստի եւ ընհանրապես մշակույթի ...
Անկախության տարիներին հայ դրամատուրգիան եւս ձեռք բերեց ստեղծագործական անկախությանը բնորոշ հատկանիշներՙ ի հակակշիռ անցած դարի 50-70-ական թվականների թատերգության, որն ավելի կենցաղագրություն էր, ինչպես եւ գրեթե ամբողջ գեղարվեստական արձակի ընդհանուր հոսանքը, քան մարդկային մտքի եւ հոգու տառապանքի արձագանք: Զգալիորեն այլակերպվեց նաեւ դրամայի կառուցվածքըՙ նախկինում պարզունակ ֆաբուլաներին (հետեւաբար եւ սյուժեներին) փոխարինելու եկան ...
Գեղագիտական մտքի ու ճաշակի այնպիսի բարձրագույն դրսեւորումներ, ինչպես միջնադարի հայ մանրանկարչությունը, ձեռագրարվեստըՙ հսկայական ազդեցություն թողած հետագա ստեղծագործությունների վրա, ժամանակի ընթացքում առավել խորը նշանակություն եւ իմաստ են ձեռք բերում: Այն նրբագույն զգացողությունները, ձեւերն ու մեթոդները, երանգային հարուստ արտահայտությունները, որոնցով անցյալի մեր մանրանկարիչ վարպետները իրենց վերաբերմունքն են արտահայտել աշխարհի, շրջակա միջավայրի գեղեցկությունների ...
«Այրիշ Թայմս» (Irish Times) թերթը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտի կողմից «պատերազմի ամենամեծ հանցագործությունը» բնութագրված 1915 թվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ լուսանկարների հատուկ ցուցահանդես է բացվել իռլանդական Քորկ քաղաքի հանրային գրադարանում: