RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-20 20:51:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2493, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՓԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀՈԼԻՎՈՒԴԻ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Այս տարվա 19-րդ «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնը անցկացվելու է նոյեմբերի 3-ից 6-ը Հոլիվուդի Եգիպտական թատրոնում: Ցուցադրվելու են 23 երկրներից միջազգային ճանաչման արժանացած ժամանակակից կինոգործիչների, օրինակՙ Դոմինիկ Պինոնի, Ջոն Սավեջի, Քարեն Կարագյուլյանի, Մարիա Ֆուրտվանգլերի, Ալբերտ Կոդագոլյանի, Օնուր Թուրկելի, Մատիլդա Աննա Ինգրիդ Լուցի, Յանա Դրուզի, Աշոտ Ադամյանի, Մարիա Կարանի, Ջեսսի Վիլյամսի եւ Սերժ Ավետիքյանի գեղարվեստական եւ վավերագրական 55 ֆիլմեր:

Հատուկ ցուցադրություն է կայանալու նաեւ Բեռլինի, Վենետիկի, Մոսկվայի, Տալլինի եւ Երեւանի կինոփառատոներում մրցանակի արժանացած եւ մրցանակի թեկնածու կաճրամետրաժ ֆիլմերի:

«Մեր նպատակն է ստեղծել կրքոտ կինոարտադրողների նորարարական փորձառությունների մի «խառնարան», որը կարող է ներշնչել ուրիշներին», ասել է այս առթիվ ԱՐՓԱ կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Գրեգոր Զուպանկը , ով ընդգծել է, որ ընտրված են սոցիալական թեմաներ (ներգաղթ, մարդկանց թրաֆիկինգ, ռասսայական խտրականություն) շոշափող ֆիլմեր:

Փառատոնի օրերին Արմին Վեգների մարդասիրական մրցանակը շնորհվելու է «Էմմի» մրցանակին արժանացած ռեժիսոր Պարետ Մարոնյանին իր «1915-ի կանայք» վավերագրական ֆիլմի համար, կիոնարվեստում ունեցած խոշոր ներդրման մրցանակըՙ ճանաչված դերասան Դոմինիկ Պինոնին , կարիերայում լավագույն նվաճումների մրցանակըՙ երգիչ, երգահան եւ հասարակական գործիչ Սերժ Թանկյանին , իսկ ստեղծագործական տեսլական ունեցող արվեստագետի մրցանակըՙ Ալբերտ Կոդագոլյանին :

Մանրամասնություններով հետաքրքրվողների համար խորհուրդ է տրվում այցելել «http://www.ArpaFilmFestival.com» կայքը:

Նկար 1. Ալբերտ Կոդագոլյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ