...1994-ին ես դեռ խմբագրում էի «Վարուժան» գրական-մշակութային ամսաթերթը: Այդ տարվա աշնանը,- սեպտեմբերին, թե հոկտեմբերին էր,- խմբագրություն եկավ մաեստրո Օհան Դուրյանը: «Ասելիք ունեմ: Ոչ ոք չի ուզում տպագրել: Եկել եմ դիմելու քեզ: Տեսնեմՙ դու ինչ կասես»: Օհան Դուրյանի հանդեպ առանձնակի համակրանք եւ հիացում ունեի ուսանողական տարիներից: Մինասի հետ գնում էի իր ...
Կարդացի «Ազգ» շաբաթաթերթում (16 փետրվարի) «Յառաջաբանի մը առիթով» բավականին մեղմ եւ անչար հոդվածը «Բարսեղ Կանաչեան, Կեանքի մը երաժշտականացումը» (Բեյրութ, 2017) անհասկանալի խորագրով ծավալուն գրքի, ավելի ճիշտՙ այդ գրքի առաջաբանի առիթով:
Ամէն տարի բազմաթիւ գիրքեր կը հրատարակուին Հայաստանի եւ Սփիւռքի տարածքին: Միշտ չէ սակայն, որ գիրք մը խորապէս կը տպաւորէ իր բովանդակութեամբ եւ գեղարուեստական ձեւաւորումով, այնքան` որ կ՛ուզես արտայայտել տպաւորութիւնդ: