RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 22:41:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2056, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈԲԵԼՅԱՆ 38 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Անգլիական «Գարդիան» (The Guardian) հեղինակավոր թերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ուղղված նամակ է հրատարակել, որի տակ ստորագրել են 38 Նոբելյան մրցանակակիրներ, որոնց թվում են Ֆիլիպ Անդերսոնը, Քլոդ Կոհեն-Թանուջին, Էլիաս Կորեյը, Էդմոնդ Ֆիշերը, Լելանդ Հարթուելը, Ավրամ Հերշկոն, Կազուո Իշիգուրոն, Հերթա Մյուլերը, Վ.Ս. Նայպոլը եւ Ռոբին Ուորենը: Նամակում նրանք բողոքում են Թուրքիայում մտավորականների անօրինական դատապարտումների դեմ:

«Դեռ 2017-ին մարդու իրավունքների Եվրոխորհրդի այդ ժամանակվա հանձնակատար Նիլս Մուիզնիքսն իր «Թուրքիայում խոսքի ազատության Հուշագրում» զգուշացրել էր, որ ժողովրդավարական քննարկումների ոլորտը Թուրքիայում տագնապալիորեն փոքրացել է հասարակության ամենատարբեր խավերի (խորհրդարանական պատգամավորներ, լրագրողներ, գիտաշխատողներ, գրողներ եւ հասարակ քաղաքացիներ) նկատմամբ կիրառվող դատական ոտնձգությունների հետեւանքով: Նվազել է բազմակարծիքությունը: Ոչ մի ահաբեկչական սպառնալիք կամ հեղաշրջման փորձ չի կարող արդարացնել ձեռք առնված ծայրագույն միջոցները: Իշխանությունները պետք է անմիջապես փոխեն իրենց դիրքորոշումը», մեջբերել են նամակում, որին արձագանքելով որպես նորագույն օրինակ, մրցանակակիրները բերել են վիպասան Ահմետ Ալթանի, իր եղբորՙ տնտեսագիտության պրոֆեսոր Մեհմետ Ալթանի եւ լրագրող Նազլի Իլիջաքի կալանավորումը: «Նրանց դեմ հարուցված մեղադրանքը անհիմն է, քանի որ իրենց գործունեության ընթացքում նրանքՙ ընդհակառակը, պայքարել են հեղաշրջումների եւ բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունների դեմ», գրել են նրանք հիշեցնելով Էրդողանին, որ երբ 1998-ին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից իրեն զրկել էին եւ 10 ամսվա բանտարկության ենթարկելՙ 1997-ի դեկտեմբերին իր մի ելույթի ժամանակ արտասանած ոտանավորի համար, որը դեմ էր քրեական օրենսգրքի 312 հոդվածին, մարդու իրավունքների շատ կազմակերպություններ պատիժը անարդարացի համարելով պաշտպանել էին նրան: «Հիմա նրանք վրդովված են ձեր երկրում կատարվող անարդարությունների հետեւանքում», գրել են նրանք: Նաեւ հիշեցրել են, որ 2009-ին Չեթին Ալթանին նվիրված հանդիսության ժամանակ Էրդողանը հրապարակավ հայտարարել էր, որ «մեծանուն գրողներին բանտարկելու ժամանակներն ընդմիշտ անցել են: Թուրքիան նախկինը չէ»:

«Հանդիսատեսների մեջ այդ ժամանակ Չեթինի երկու որդիներն էինՙ Ահմետը եւ Մեհմետը, որոնք այժմ, ինը տարի անց կալանավորված են: Մի՞թե հակասություն չեք տեսնում այստեղ ձեր խոսքերի եւ գործելաոճի միջեւ», հարցրել են նամակագիրները եւ պահանջել նրանց եւ մյուս կալանավորվածների անհապաղ ազատ արձակումը:

«Միայն դրանով Թուրքիան ազատ եւ ժողովրդավարական աշխարհի հպարտ անդամը կդառնա եւ կվերականգնի իր երբեմնի վարկն ու հեղինակությունը», եզրափակել են նամակը Նոբելյան մրցանակակիրները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ