Արտաքինից դատելով բնավ չես ասի, թե ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը, նույն ինքըՙ Վալմարը, օրերս հատեց 70-ի շեմը: Դա նկատելի չէ նաեւ նրա ստեղծագործական եռանդուն գործունեությանն ի մոտո հետեւելիս: Օրերս Ազգային պատկերասրահում բացվեց նրա հոբելյանական ցուցահանդեսը:
Մայիսի 5-ի շաբաթավերջում աննախադեպ լուսանկարների ցուցահանդես է բացվել Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարում նշանավորելու համար եկեղեցու կառուցման եւ օծման 50-րդ տարեդարձը: Նյույորքաբնակ Յոհաննա Գոլդֆեյլդի ձեւավորմամբ ցուցահանդեսը, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, յուրահատուկ պատմական ակնարկ է մայր տաճարի անցած ուղու մասին:
Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Ատուելս պողոտայում գտնվող «Gallery Z-ում» (տնօրեն Պերճ Զոբյան) տարիներ շարունակ ցուցադրվել են համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչների, այդ թվում նաեւ հին ու նոր ժամանակների 400-ից ավելի հայ նկարիչների ստեղծագործությունները: Այս անգամ ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 6-ը պատկերասրահում ներկայացվել են Սիմոն Սամսոնյանի (1915-2003), Գեւորգ Մուրադի (1970), Աղասիի (1964), Ռաֆայել ...
Օրերս լրացավ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գրքի 6 ամսյակը կամ 180 օրյակը. 180... լավ թիվ է, մանավանդՙ հայացքային փոփոխությունների աստիճանավորման տեսանկյունից:
Իր հիմնադրման 20-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյան թատերախումբը ապրիլի 15-ին եւ 16-ին Օրադելի (Նյու Ջերսի) տարրական դպրոցի դահլիճում բեմականացրել է անգլիացի կին գրող, դեդեկտիվ ժանրի թագուհի հորջորջված Ագաթա Քրիսթիի (1891-1976) «Անկոչ հյուրը» պիեսըՙ հայերեն լեզվով եւ անգլերեն ենթախորագրերով:
«Ազգի»ՙ անցյալ տարվա սեպտեմբերի 22-ի համարում մեր հրատարակած «Աշխարհի առաջին հայազգի ջազմենը» հոդվածը բավական արձագանք ունեցավՙ կրկին ապացուցելով մեր ժողովրդի տածած հատուկ սերը ջազային արվեստի հանդեպ: Առաջին հայազգի ջազմեն Գրիգոր Քելեկյանին նվիրված հոդվածում հիշված էր նաեւ հայազգի ֆրանսիական սաքսոֆոնահար, կլառնետահար, երգահան, գործիքավորող եւ նվագախմբի ղեկավար Անդրե Էքյանը (Էքշյան, 1907-1972), որը ...
Վենեսուելացի շեփորահար Իտուրվիդես Վիլչեսն ամիսներ առաջ դիտելով երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահարուհի Աննա Մանուկյանի «Տերեւների պարը» տեսահոլովակը` հմայվել է նրա ստեղծագործությամբ եւ որոշել համագործակցել հայուհու հետ։