RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-07 23:03:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2350, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆ ԴԱՅՔԻ ՆՈՐ ՊԻԵՍԸ ԱՍՏՂԵՐԻՆ ՁԳՏՈՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Գիտական աշխարհի հետ առնչվող կանանց մասին հատուկ ծրագիր են մշակել Քեմբրիջում (Մասաչուսեթս, ԱՄՆ) մի քանի կազմակերպություններ, որի արդյունքում մեկ ամիս շարունակ «Central Square» թատրոնում «Նորա» թատերական ընկերությունը բեմադրել է արմատներով հայազգի թատերագիր Ջոյս Վան Դայքի «Կանայք, որոնք քարտեզագրեցին աստղերը» նոր պիեսը, որն ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում Նենսի Գալայճյանի գրությանը, գիտական հարուստ տեղեկատվությամբ, սրամիտ ու առինքնող երկխոսությամբ եւ աստղերին ձգտող գործող անձերով համոզիչ ու հետաքրքրական պահեր է պարգեւել հանդիսատեսներին:

«Խոսքը վերաբերում է 1890-ականների վերջերին Հարվարդ քոլեջի աստղադիտարանում ջանասիրաբար աշխատող կանանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել աստղագիտության բնագավառում, սակայն մնացել են ստվերում, անհայտ: Պիեսում բարձրացվել են անհավասար աշխատանքային պայմանների, վարձատրությունների եւ իրավախախտումների հարցերը: Կանանց իրավունք չի տրվել օգտվել հեռադիտակներից, կանանց կատարած աշխատանքի դիմաց վարձատրվել են տղամարդիկ, եւայլն», բացատրել է հեղինակը, որ մի շարք այլ կանանց հետ մոտ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել արխիվներում գտնվող իրական փաստաթղթերի, ծոցատետրերի, լուսանկարների եւ գիտական արձանագրությունների շրջանակներում: «Իմ նախորդՙ «Արշալույսին» պիեսը արծարծում էր Հայոց ցեղասպանության թեման, այս անգամ որոշեցի անդրադառնալ կանանց խնդիրներին, նրանց պայքարին եւ հարաբերություններին», եզրակացրել է Ջոյս Վան Դայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ