Լեզվի պետական տեսչությունը հեղափոխությունից հետո, ավելի ստույգՙ հունիսի 11-ին, դարձել է Կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտե: Այն, որ «պետական» բառն այս կառույցի անվան միջից հանվել է, մի շարք լեզվաբաններ, նաեւ տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը համարում են կարգավիճակի անկում, լիազորությունների կրճատում: Լեզվի կոմիտեի նորանշանակ ղեկավար ...
Ըստ Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ՙ բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի մինչեւ 2024 թվականը կվերականգնվի ու կհանրայնացվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը: Նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով:103 տուփ ժապավեն ...
«Մատեան պրես» մատենաշարով լույս է տեսել բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բ.գ.թ. Արծվի Բախչինյանի հերթական աշխատությունըՙ «ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ» (Երեւան, 2018, 240 էջ) :
Մոսկվայում հրատարակվող հայկական «ծՏպՉ ԽՏՉփպչ» թերթի խոխանցմամբ, աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է իրՙ որպես Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվ.ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի աշխատանքի մասին:
Էդինբուրգի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Քրիստոնեությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում» խորագրով հոդվածների ժողովածուն (խմբագիրներՙ Քենեթ Ռ. Ռոս, Մարից Տադրոս, Թոդ Մ. Ջոնսոն ): Այն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում քրիստոնեության վերաբերյալ էմպիրիկ տվյալների եւ ինքնատիպ վերլուծության բացառիկ մանրամասն հաշվետվություն:
Թեժ Լեռ ճամբարը մեկ տարի չէ, որ Հայաստանի բանկերի ասոցիացիայի հովանավորությամբ հանգստի է հրավիրում Արցախի երեխաներին, որոնք երկու հերթափոխով երկշաբաթյա հանգիստ են ունենում Լոռու մարզի այդ գեղատեսիլ վայրում: