ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018
| | Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00) | Ընթերցված է` 1899, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ՖԻԼՄԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԸ ՆՈՐ ՖԻԼՄ ԿԴԱՌՆԱՆ Մ. Խ. Ըստ Հայկական ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ՙ բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի մինչեւ 2024 թվականը կվերականգնվի ու կհանրայնացվի հայկական կինոյի ողջ ժառանգությունը: Նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով:103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում, յուրաքանչյուր ժապավենՙ 10 րոպե տեւողությամբ: Հարցազրույցներ կարվեն նաեւ «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են: Բըրդը սեպտեմբերին Հայաստան կգաՙ ավելի մանրամասն ծրագիր կազմելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ: | | | |
|
| |