ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 28-09-2018
| | Տեղադրվել է` 2018-09-28 19:09:07 (GMT +04:00) | Ընթերցված է` 1869, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՀԱՅԿԻ ՈՒ ԲԵԼԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՃԱՊՈՆԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ Ա. Բ. Ճապոնական «Սոգենշա» հրատարակչությունն այս տարի լույս է ընծայել «Աշխարհի առասպելները. որտեղ կարելի է տեսնել ծագումը» ժողովածուն, որտեղ ընդգրկված են մեկական ծագումնաբանական առասպելներ աշխարհի քսան տարբեր ժողովուրդներից: Գրքում տեղ է գտել նաեւ Հայկ եւ Բելի առասպելըՙ «Մարդիկ կռվում են սրբազան լեռան ֆոնին» վերնագրով, որ ներկայացրել է Շիննոսուկե Մաթսուին : Այս հետազոտողը Կյոտոյի եւ Կոբեի համալսարաններում եւ Օսակայի Արդյունաբերական համալսարանում դասավանդում է ֆրանսերեն լեզու, արդի եվրոպագիտություն, սփյուռքագիտություն եւ գիտություն խաղաղության մասինՙ հաճախ անդրադառնալով հայ ժողովրդին եւ Հայոց ցեղասպանությանը: Իր թեկնածուական ատենախոսությունը Մաթսուին գրել է Ֆրանսիայի հայկական վարժարանների մասին: 1996 եւ 2018 թվականներին Շիննոսուկե Մաթսուին այցելել է Հայաստան: | | | |
|
| |