...Միջին եւ ավագ սերնդի մարդիկ կհիշեն «Չիպոլինո» լեգենդար մուլտիպլիկացիոն կինոնկարըՙ ստեղծված իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի պատմվածքի հիման վրա, որի հիմքում ընկած է բարու եւ չարի հավերժական պայքարը: Սակայն ոչ մեծ թվով մարդիկ այդ հեռուստադիտողներից տեղյակ են, որ դրանում հնչող հրաշալի երաժշտության հեղինակը մեր հայրենակից Կարեն Սուրենի Խաչատրյանն էՙ մեծն Արամ ...
Երեւանի Ժամանակակից Արվեստի ինստիտուտի (www.ica.am) եւ «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի (www.arepaf.am) միասնաբար կազմակերպվող այս սիմպոզիումը կանդրադառնա Ռիխարդ Վագների Gesamtkunstwerk (Համապարփակ արվեստ) հայեցակարգի ազդեցությանըՙ երաժշտության, փիլիսոփայության, արվեստների եւ քաղաքականության հետագա զարգացումների եւ, ընդհանուր առմամբ, արդի եւ ժամանակակից դարաշրջանի հասարակության վրա:
Հինգ հարյուր տարվա հայ գրատպության պատմության մասին առաջին անգամ ստիպված եմ խոսել նոր տերմինովՙ ստվերային տպագրության նորահայտ օրինակ: Թե՛ գրագողությունը եւ թե՛ գրքագողությունը ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն ունեն: Բայց այն, ինչ կատարվել է 21-րդ դարի սկզբներին, բացառիկ երեւույթ է:
«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»ՙ այս խորագիրն է կրում օրերս Երեւանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսըՙ նվիրված Էդուարդ Տեր-Ղազարյանի 95-ամայկին: Այն սերունդների երկխոսություն է, տարիների ընթացքում հասունացած գաղափար, երբ մեծանուն միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր անվանակից ավագ թոռանը սկսեց փոխանցել իր յուրօրինակ արվեստի գաղտիքները: «Պահպանել, զարգացնել եւ փոխանցել հաջորդ սերունդներին»ՙ ահա՜ այն ապագան, որը նա ...
«Անկախ ոգու մրցանակին» առաջադրված բոստոնցի կին ֆիլմարտադրիչ Շեվոն Միզրահիի «Հեռավոր համաստեղություն» վավերագրական ֆիլմը նոյեմբերի 2-ից ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոգրաֆում, ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդագրության: Միզրահիի Թուրքիայում (Ստամբուլում) նկարահանված, մրցանակակիր ֆիլմը (82 րոպե, թուրքերեն, հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով), որը վեց տարվա միանձնյա աշխատանքի արդյունք է, պատմում է ...