RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 497, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈԳԵՇՆՉՈՂ 10-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ ԿԱՌՆԵԳԻ ՀՈԼՈՒՄ

Հ. Ծ.

Դոկտ. Իրինա Կակոսյանի եւ դոկտ. Քեն Կիրակոսյանի հովանավորությամբ Նյու Յորքի հռչակավոր Կառնեգի Հոլում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ոգեշնչող մի համերգ նվիրված միաժամանակ Երեւանի 2800-ամյակին եւ «Անմիջական օգնություն Հայ ժողովրդին» (Direct Help for Armenian People) հասարակական կազմակերպության հիմնադրման 10-րդ տարեդարձին, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՕՀԺ կազմակերպության հիմնադիր եւ նախագահ դոկտ. Սվետլանա Ամիրխանյանը , որից հետո Եվգենիա Սարյանի հանդիսավարության ներքո ելույթ են ունեցել եզրափակիչ փուլ հասած տաղանդավոր հայ երիտասարդներ:

Բուռն ծափահարությունների ներքո Համազգայինի «Արեգակ» երգչախմբի (խմբավար Վաղարշակ Օհանյան ) 17 անդամները ներկաներին պարգեւել են հուզախառն հայկական երգերի մի գեղեցիկ փունջ: Խաչատրյանական դաշնամուրային կատարումներով աչքի են ընկել Դավիթ Ավետիսյանը , Յանա Պրախինան , Մաքսիմ Տեսովիչը , իսկ Ալեքս Վարդանյանը խորը ըմբռնումով հնչեցրել է կոմպոզիտորի հանրահայտ «Վալսը»:

Երեկոյի ընթացքում հնչել են հատվածներ նաեւ Բեթհովենի, Էդ. Բաղդասարյանի, Կաբալեւսկու եւ Ռոբերտ Ուորդի ստեղծագործություններից, որոնք մեծ վարպետությամբ ներկայացվել են Միխայիլ Խուրիի , Էնդրու Բոլդի , Արեն Առաքելյանի , Դավիթ Հովհաննիսյանի , Լաուրա եւ Լիլիթ Նավասարդյանների կատարմամբ:

Բարսեղ Կանաչյանի սիրված «Օրորը» քնքշությամբ երգել են Սարին եւ Արյա Բալյանները :

Վերջում հարգանքի տուրք մատուցելով մեծն Շառլ Ազնավուրին, «Արեգակ» երգչախումբը կատարել է նրա «Հայաստան» եւ Էդ. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան» երգերը, արժանանալով հոտնկայս ծափողջույնների:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հատուկ հուշագրեր եւ գեղեցիկ ծաղկեփնջեր է նվիրել միջոցառումը կազմակերպողներինՙ դոկտ. Սվետլանա Ամիրխանյանին, Մարինա Բաղդասարովային, Եվգենիա Սարյանին: Երկար տարիների նվիրյալ աշխատանքի համար շնորհակալագիր է ստացել նաեւ Վաղարշակ Օհանյանը:

Թեքեյան մշակութային միության Նյու Յորք-Նյու Ջերսիի մասնաճյուղի պատվավոր նախագահ Հակոբ Վարդիվառյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին «հայկական մշակույթն ու շունչը նոր սերունդին պարգեւելու համար»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ