Ժամանակները եւ տարիքը մեզ շատ բաների են վարժեցրել, շատ հարազատների, բարեկամների ու ծանոթների, հայրենիքի նվիրյալ հերոս զինվորների, ազգային մեծ արժեք ներկայացնող անհատականությունների, մեծավաստակ գիտնականների ու արվեստագետների բնական ու անբնական կսկծալի մահերի ընտելացրել: Կամա թե ակամա ապրողներս դարձել ենք հանգուցյալների հարազատներին անձամբ կամ հեռակա ցավակցողներՙ հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, մյուս ծիսական արարողություններին ...
«Ջոն Գրեհեմ Տուրսի» հետ իմՙ Հայաստան եւ Վրաստան կատարած այցելությունը 13 օրից մեկ օրով երկարացվել էր: Նպատակը մեկ այլ գեղեցիկ հանդիպման, տեղեկատվություն հավաքելու կամ ուղղակի հանգստանալու եւ երկու շաբաթվա ընթացքում տեսածի վիթխարիությունը մարսելու հնարավորություն ստեղծելն էր: Կարծում էի, թե գիտեմՙ ինչ եմ տեսնելու Հայաստանում ու Վրաստանում. շատ եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, ...
Գրականության ամենակարեւոր խնդիրներից մեկը ժամանակակից մարդուն պատկերելն է: Հարյուրավոր մարդկանցից ընտրել, առանձնացնել նրանց, ովքեր գրողի համար կարեւորվում են այնքան, որ անհրաժեշտություն է առաջանում «ավելի հայտնիացնել»ՙ գրական կերպար դարձնելով: Այսպիսի հնարանքը միշտ չէ, որ հաջողվում է: Վարդգես Դավթյանին դա հաջողվել է: Նա գրականություն է բերել այնպիսի մարդկանց նկարագրեր, որոնց պատկերել է ...
92 տարեկան է խմբավար ու երգահան Կարպիս Ափրիկյանը, որի ստեղծագործական կյանքին է նվիրված նույնպես Փարիզից մեր թերթին հղված անդրադարձը, որի հեղինակը մեր հավատարիմ ընթերցողներին ծանոթՙ մասնագիտությամբ բժիշկ, զգայարանքներով երաժիշտ ու երաժշտագետ Լեւոն Մոմճյանն է: Ավելի քան 70 տարի մաեստրո Ափրիկյանը ծառայել է հայ երգարվեստին, հատկապես խմբերգային արվեստին, սկզբում Եգիպտոսում, ապա, ...
ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Շիրակ» հայրենակցական միությունը անցած ուրբաթ Գյումրու «Օյունջյան» կրթամշակութային համալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում բացեցին ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի գործերի հոբելյանական ցուցահանդեսըՙ նվիրված արվեստագետի ծննդյան 65-ամյակին: Ցուցադրված էին նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը ներկայացնող հինգ տասնյակ աշխատանքներՙ նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, քաղաքային տեսարաններ, որոնցից ...
Զագրեբի «Շկոլսկա կնյիգա» հրատարակչությունը լույս է ընծայել Արթուր Ռաֆայելի Բաղդասարովի «Հայաստանՙ Նոյի երկիր. մշակույթն ու պատմությունը» գիրքը: Ինչպես նշված է հրատարակչության կայքէջում, գիրքը նվիրված է «մեզ աշխարհագրականորեն հեռու, բայց հոգեպես մոտ Հայաստանի մշակույթին ու պատմությանը»: