RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2019-03-07 21:44:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 612, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԴԳԱՐ ԱՆԱՆՅԱՆ (1974-2019)

Ա. Բ.

Խարկովից չափազանց ցավալի լուր ստացվեց. կյանքի 44-րդ տարում հանկարծամահ է եղել բալետի պարող Էդգար Անանյանը : Ծնվել էր 1974-ի մայիսի 7-ին Երեւանում, բալետի արտիստներ Էդվարդ Անանյանի եւ Ժաննա Մուրադյանի ընտանիքում: Մոր կողմից թոռն էր հայ բալետի հիմնադիրներից մեկիՙ պարող եւ բալետմայստեր Զարեհ Մուրադյանի: Քույրըՙ Վիկտորյա Անանյանը, նույնպես բալետի արտիստուհի է եվրոպական թատրոններում:

Էդգար Անանյանը 1981-1988 թթ. ուսանել էր Երեւանի պարարվեստի ուսումնարանում, 1992-ից եղել է Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար է, աչքի է ընկել Ալբերտի («Ժիզել»), Զիգֆրիդի («Կարապի լիճը»), Սոլորի («Բայադերա»), Խոսեի («Կարմեն-սյուիտ»), Արքայազնի («Քնած գեղեցկուհին»), Խուլիգանների ղեկավարի («Օրիորդը եւ Խուլիգանը»), Ներոնի («Եվպրաքսիա», բալետմայստերՙ Աշոտ Ասատուրյան) դերերով: Ուսանելով Խարկովի մշակույթի ինստիտուտի բալետմայստերական բաժնումՙ կատարել է պարային բեմադրություններ, որոնցից հատկանշական է 2010-ին Խարկովի օպերայի եւ բալետի թատրոնում բեմադրած «Ջրահարսը» բալետըՙ ըստ Անդերսենի հեքիաթի, Խարկովի պարարվեստի ուսումնարանի աշակերտների խաղարկությամբ: Զբաղվել է նաեւ պարուսուցմամբ: Ամուսնացած էր բալետի պարուհի Տատյանա Չերկասինայի հետ, զավակ չուներ:

Մեր ցավակցությունները տաղանդավոր պարողի հարազատներին եւ մտերիմներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ