ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՏԱՇՔԵՆԴՈՒՄ Գեորգի ՍԱԱԿՈՎ Դեկտեմբերի 17-ին Տաշքենդի պետական կոնսերվատորիայի երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ հիշատակի երեկոՙ նվիրված հայ երաժշտության եւ գրականության դասականներիՙ Կոմիտաս Վարդապետի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Նախագծի գաղափարի եւ դրա բարեհաջող իրականացման հեղինակը Ուզբեկստանում հայերի հոգեւոր առաջնորդ, ավագ քահանա Տեր Հովհաննես Գրիգորյանն էր: Միջոցառման պատրաստմանը մասնակցել են համայնքի ակտիվիստները: Կոմիտասի երաժշտական ստեղծագործությունները հնչեցին Տաշքենդի պետական կոնսերվատորիային առընթեր երաշտական թատրոն-ստուդիայի երգչախմբի կատարմամբ, Յուլդուզ Խուսնուտդինովայի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում երգեհոնի բաժինը կատարել է Բոբուռ Միրսաիդովը: Ծրագրի ընթացքում Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունից կազմված երաժշտական համարները հերթագայվում էին երկու հայ մեծ մտավորականների կյանքի ճանապարհի, հասարակական գործունեության մասին տեղեկությամբ, ինչպես նաեւ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների եւ պոեմներից հատվածների կատարմամբ: Հուշ-երեկոյի հանդիսատեսներն էին Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները, հյուրեր Տաշքենդի ռուսական, հրեական, հունական եւ միջազգային միության կազմում գտնվող այլ հոգեւոր-ազգային կենտրոններից, կաթոլիկ համայնքի, աստվածաշնչյան ընկերության, հրեական սինագոգի ներկայացուցիչներ: Տաշքենդում միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում եւ սփյուռքում համազգային միջոցառումների տարվա շրջանակներում, եւ նվիրված էր նշանակալից տարեթվերին: Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ |