ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 2013-01-25

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով:

Հավաքագրված միջոցներով հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթերը, իրականացրել ծրագրեր առողջապահական ու կրթական ոլորտներում, մասնավորապես` երկու սիրիահայերի բարդ վիրահատությունների ծախսեր եւ հայաստանյան 14 ուսումնական հաստատություններում սովորող 69 ուսանողների ուսման տարեկան վարձի վճարումներ:


https://www.archive.azg.am/AM/2013012518

© AZG Daily, 2008