ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 2013-02-02ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը : Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում արձագանքել միջադեպին` կապված ՀՀ նախագահի թեկնածու, հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ եւ իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի վրա 2013 թ. հունվարի 31-ին կատարված զինված հարձակման հետ: Ասոցիացիան, տվյալ գործողության իրավական գնահատումը եւ պատճառների ու կատարողների պարզումը թողնելով իրավասու մարմիններին, նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած այս միջադեպը գնահատում է որպես քաղաքական բախտախնդրություն եւ հանրապետության բոլոր ողջամիտ քաղաքական ուժերին կոչ է անում համախմբելու ջանքերը ներքաղաքական կայունության եւ օրինապատշաճ, արդար եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար: Ասոցիացիան նաեւ մաղթում է պարոն Պ. Հայրիկյանին շուտափույթ ապաքինում եւ անհապաղ վերադարձ նախագահական ընտրարշավ: https://www.archive.azg.am/AM/2013020215 © AZG Daily, 2008 |