ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 2013-02-06

5 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնի 3-րդ տուրում A խմբի մրցաշարի առաջատարներ Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Նիկիտա Պետրովի եւ Անտոն Դեմչենկոյի հետ: Մեր 2 շախմատիստները 2,5 միավորով հետապնդում են աղյուսակը գլխավորող 8 առաջատարներին, որոնք 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին:

2,5 միավոր ունի նաեւ Ռոբերտ Աղասարյանը, որը պարտության մատնեց Ալեքսանդր Ռահմանովին: 1,5-ական միավոր ունեն Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Շահինյանը եւ Մանուել Պետրոսյանը: 1-ական միավոր են վաստակել Արման Միքայելյանը, Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Գեւորգյանը:

Կանանց մրցաշարում հաջող է հանդես գալիս Լիլիթ Գալոյանը, որը սպիտակներով հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Մայա Տերեշեչկինային ու վաստակեց 2,5 միավոր: 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստուհիներ:

C խմբի մրցաշարում հանդես եկող հայաստանցի 5 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Արթուր Ղարագյոզյանը, որը վաստակել է 2,5 միավոր: Արթուրը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Անատոլի Վինոգրադովի նկատմամբ: Այս մրցաշարում 23 շախմատիստներ 3-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

10 ուսանող գրոսմայստերների շրջանաձեւ մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանն անհաջող մեկնարկից հետո առաջին կես միավորը վաստակեցՙ հաշտություն կնքելով հնդիկ Սետուրամանի հետ: 2,5-ական միավորով առաջատարներն են Ուրի Ելիսեեւը եւ Վլադիմիր Բելոուսը:


https://www.archive.azg.am/AM/2013020628

© AZG Daily, 2008