ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09ՋՈՆ ՀԵՖԵՐՆ. «ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ Է»«Նախընտրական տարին հետաքրքրական է, քանի որ թեկնածուներից մեկը հացադուլ է հայտարարել հենց քարոզարշավի սկզբից, մյուսի նկատմամբ մահափորձ տեղի ունեցավ: Այս իրադարձությունները որքանո՞վ կազդեն ընտրությունների վարկանիշի վրաՙ «Ազգ»-ի հարցին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Բարդ է ասել, թե ինչպիսին կլինի ազդեցությունն ընտրողների վրա, այժմ ամեն ինչ ընտրողների ձեռքում է: Այն թեկնածուն, ով ընտրողների ամենամեծ աջակցությանը կարժանանա, կդառնա հաղթանակած: Այժմ այդ ամենի ազդեցության մասին խոսելը դժվար է», ասաց դեսպանը: Մեր մյուս հարցինՙ «Չե՞ք կարծում, որ ընտրություններից հետո միջազգային բոլոր զեկույցներում կանդրադառնան մահափորձին եւ գոնե 50 տոկոսով զեկույցներում բացասական գիծ կտրվի ընտրությունների վերաբերյալ» Հեֆերնի պատասխանը կտրուկ էր եւ կարճ. «Ոչ, նման բան չեմ կարծում»: Հ. Հ. Հ. Գ. ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ «Ազգի» հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի երեքշաբթի օրվա համարում: https://www.archive.azg.am/AM/2013020904 © AZG Daily, 2008 |