ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13 ԿԱՆԱԴԱ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ»Միջազգային ճանաչման արժանացած գործարար, արդյունաբերական ծրագրերի առաջնակարգ կապալառու Անրի Սարգսյանը 100 հազար դոլարի պատկառելի նվիրատվություն է կատարել Կանադայում գործող «Զորյան ինստիտուտին», որի առաքելությունն է միջազգային հանրությանը ծանոթացնել մարդու իրավունքներին, ցեղասպանությունների կանխարգելմանը եւ ճանաչմանը առնչվող հարցերին, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամուլի հաղորդագրությունը: Բեյրութաբնակ բարեգործ Սարգսյանը, որ աֆրիկյան եւ Պարսից ծոցի երկրներում, ինչպես նաեւ Հյուսիսային Ամերիկայի տարբեր նահանգներում բազմաթիվ գրասենյակների սեփականատերն է, արդեն երկար ժամանակ մոտիկից հետեւել եւ պաշտպանել է «Զորյան ինստիտուտի» գործունեությունը: «Հաստատությունը արժանի է մեր համեստ նվիրատվությանը», գրել է նա ի պատասխան ինստիտուտի շնորհակալական նամակին: Ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի խոսքերովՙ արդեն 30 տարի գոյություն ունի «Զորյան» հաստատությունը, եւ Սարգսյանների նման մարդկանց խրախուսական արարքների շնորհիվ է, որ իրենք կարողանում են առաջ տանել իրենց առաքելությունը: Հ. Ծ. https://www.archive.azg.am/AM/2013021316 © AZG Daily, 2008 |