ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 2013-04-27«7 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՓՈՒՉԻԿ ՉԷ»ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անհամաձայնութունը հայտնեց ԲՀԿ-ն ներկայացնող մեկ այլ պատգամավորի` Նաիրա Զոհրաբյանի այն արտահայտությանը, թե Հայաստանի 7 տոկոս տնտեսական աճը փուչիկ է: Նա նշեց, որ համաձայն չէ այդ կարծիքին, եւ տնտեսական աճը փուչիկ չէ: Խոսելով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասինՙ Վարդան Բոստանջյանն ասաց, որ այդ վերանշանակումը ճիշտ է, եւ Տիգրան Սարգսյանը կարող է իրագործել իր առջեւ դրված խնդիրները: Նա նշեց նաեւ, որ կառավարությունը տնտեսության զարգացման համար պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի ներդրումների ներգրավմանը: Ա. Մ. https://www.archive.azg.am/AM/2013042714 © AZG Daily, 2008 |