ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #88, 2013-05-30«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԳՈՒՅՔ ԵՎ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ Է ՎԱՃԱՌՈՒՄՙ ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ«Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը վաճառում է գույքն ու ինքնաթիռներըՙ կուտակված պարտքերը մարելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան : «Բանակցություններ են տարվում պարտքերն աստիճանաբար մարելու համար, այդ թվում եւ աշխատավարձերը: «Արմավիա»-ն իր հերթին պարտապաններ ունի, եւ մենք նրանցից սպասում ենք գումարի փոխանցում, որից հետո, ըստ ցուցակի, հերթականությամբ կսկսենք մարել պարտքերը»,- ասել է Ավետիսովան: «Արմավիա»-ի մամուլի պատասխանատուն չի նշել ընկերության պարտքի չափըՙ կոմերցիոն գաղտնիք լինելու պատճառով: Մայիսի 29-ի առավոտյան «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները բողոքի ցույց էին անում նախագահականի առջեւՙ պահանջելով վճարել աշխատավարձի պարտքերը: Նրանք նշել են, որ «Արմավիա»-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ չեն ստացել մոտ 6 ամսվա աշխատավարձերը: https://www.archive.azg.am/AM/2013053005 © AZG Daily, 2008 |