ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 2013-06-06ԲԱԲՈՒՋՅԱՆՆ ՈՒ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑԻՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸՀնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 9-րդ տուրում 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին Լեւոն Բաբուջյանն ու Զավեն Անդրեասյանը: Լեւոնը հաղթեց Դավիթ Պետրոսյանին, իսկ Զավենն առավելության հասավ Սամեր Կատմալեի նկատմամբ: Հայ շախմատիստները 7-ական միավորով հետապնդում են իրենցից կես միավոր ավելի վաստակած վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայային: Վերջինս հաղթեց Ալեքսանդր Զուբարեւին: Դավիթ Պետրոսյանը 6 միավորով 12-րդ տեղում է: 6 միավոր ունի նաեւ Գեւորգ Հարությունյանը, որը պարտության մատնեց Բհուվանեշ Ռամնաթին: 5 միավոր ունեցող Վահե Բաղդասարյանը կրկին պարտվեցՙ զիջելով Սուրի Վայբհավին: 4-ական միավոր են վաստակել Արմինե Բաբայանն ու Մարիա Գեւորգյանը: Արմինեն պարտվեց, իսկ Մարիան հաղթեց: https://www.archive.azg.am/AM/2013060625 © AZG Daily, 2008 |