ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #95, 2013-06-08ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎՀնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում Զավեն Անդրեասյանն ու Լեւոն Բաբուջյանը 8-ական միավորով զբաղեցրին 4-րդ եւ 5-րդ տեղերը: 11-րդ տուրում Զավենը հաշտություն կնքեց առաջատարներից մեկիՙ Միխեիլ Մչեդլիշվիլու հետ, իսկ Լեւոնը հաղթեց Ռահուլ Սանգմային: Հայ շախմատիստներն ընդամենը կես միավոր զիջեցին առաջատարներին: Մրցաշարի հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայան, որը ոչ-ոքի խաղալով իր հետ աղյուսակը գլխավորող Ֆարուխ Ամոնատովի հետ, վաստակեց 8,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցեց Ամոնատովին եւ Մչեդլիշվիլուն, որոնք եւս 8,5-ական միավոր էին վաստակել: Գեւորգ Հարությունյանը 7 միավորով 138 մասնակիցների մեջ զբաղեցրեց 22-րդ տեղը: Նա ավարտական տուրում պարտվեց Ալեքսանդր Զուբարեւին: 6,5 միավորով 31-րդ տեղը զբաղեցրեց Վահե Բաղդասարյանըՙ հաշտություն կնքելով Վադիմ Մալախատկոյի հետ: Հաջող մեկնարկից հետո վերջնագծում շատ թույլ խաղաց Դավիթ Պետրոսյանը: Ավարտական տուրում էլ պարտվելով Ռասեթ Զիաթդինովին, Դավիթը 6 միավորով գրավեց 38-րդ տեղը: Մարիա Գեւորգյանը 5 միավորով 87-րդն է, Արմինե Բաբայանը 4,5 միավորով հանգրվանեց 98-րդ հորիզոնականում: https://www.archive.azg.am/AM/2013060827 © AZG Daily, 2008 |