ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 2013-07-24

«ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ»

Ի տեղեկություն հայ հասարակությանՙ Երեւանում կազմավորվել եւ Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից գրանցվել է «Արցախի մելիքների ժառանգներ» հասարակական կազմակերպությունը (գրանցման համարըՙ 211.171.128445):

Կազմակերպության հիմնական նպատակն է հնարավորինս նպաստել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետականությանՙ որպես հայոց միասնական պետության անկապտելի մասի կայացման ու բարգավաճմանը:

Կազմակերպությունը, վերարժեւորելով Արցախի մելիքների հիմնարար ավանդույթը, սերնդեսերունդ շարունակաբար ծառայել հայ ժողովրդի, մասնավորաբարՙ նրա արեւելից հատվածի ազգային շահերին, կարեւորում է տոհմագիտական եւ ծագումնաբանական ուսումնասիրությունների իրականացումը, Արցախի պատմությանը նվիրված գիտական հետազոտությունների կատարմանը նպաստելը, Արցախի մելիքների բարոյա-արժեքային համակարգի եւ պատվո վարքականոնների վերաիմաստավորումը եւ տարածումը հանրությանՙ մասնավորապեսՙ երիտասարդության շրջանում:

Հանուն վերոնշյալ նպատակների իրականացման կազմակերպությունը պատրաստ է համագործակցել հայրենակցական եւ հայրենասիրական կազմավորումների հետ:

Կազմակերպությունը բաց կառույց է, եւ նրան կարող են անդամկցել պատմական Խաչենի, Դիզակի, Վարանդայի, Ջրաբերդի, Գյուլիստանի եւ հարակից տարածքների մելիքական տոհմերի ժառանգներ:

Հեռախոսՙ 099.36.68.71:


https://www.archive.azg.am/AM/2013072409

© AZG Daily, 2008