ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #178, 2013-10-18«ՄԻԿԱՆ» ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ![]() Շախմատի կանանց «Միկա» թիմը կմասնակցի հոկտեմբերի 20-26-ը Հունաստանի Ռոդոս քաղաքում կայանալիք եվրոպական գավաթների խաղարկությանը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն կանանց 11 թիմեր: Ի տարբերություն մյուս թիմերի, «Միկան» մրցավայր կմեկնի առանց պահեստային խաղացողի, իսկ դա նշանակում է, որ թիմի 4 անդամներն էլ ստիպված կլինեն մասնակցելու բոլոր մրցախաղերին: «Միկայում» առաջին խաղատախտակը կներկայացնի Էլինա Դանիելյանը, 2-րդի վրա կխաղա հնդիկ Հարիկա Դրոնավալին: Մյուս խաղատախտակները կներկայացնեն Լիլիթ Մկրտչյանն ու վրացի Լելա Ջավախիշվիլին: «Միկան» նման մրցախաղերի մեծ փորձ ունի եւ բազմիցս մրցանակակիր է դարձել: «Միկան» իր միջին վարկանիշով (2468) 11 թիմերի մեջ 2-րդն է: Ամենաբարձր վարկանիշն ունի Մոնտե Կառլոյի թիմը (2579), որի կազմում հայտավորված են աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2609), Համպի Կոներուն (2607), Աննա Մուզիչուկը (2585), Պիա Կրամլինգը (2515) եւ Էլմիրա Սկրիպչենկոն (2441): «Միկայի» կազմում ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հարիկա Դրոնավալին (2475), որի ցուցանիշը 11-րդն է մասնակիցների ցանկում: Տղամարդկանց թիմային մրցումներին կմասնակցեն 52 ակումբներ: Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում 4-րդ խաղատախտակի վրա: https://www.archive.azg.am/AM/2013101825 © AZG Daily, 2008 |