ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 2014-11-21

ԿԻՊՐՈՍԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում էր Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ղեկավարած պատվիրակությունը: Երեկ նա Հայասատանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ խորհրդարանում հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ ասաց, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հարգանքի տուրքի մի շարք միջոցառումներ տեղի կունենան Կիպրոսում: Նա խոսում էր ընդհանուր փորձություններ անցած երկու պետությունների` համակարգված աշխատելու անհրաժեշտության մասինՙ նախապայմաններ թելադրող Թուրքիայի հետ հարաբերությունների դաշտում: Քառասուն տարի Կիպրոսի 37 տոկոսը Թուրքիան օկուպացրել է, խախտելով ՄԱԿ-ի Ծովի կոնվենցիան` նաեւ ներխուժել Կիպրոսի տնտեսական գոտի: Եւ հիմա Կիպրոսը պարտադրված է դուրս գալ բանակցություններից, քանի որ Թուրքիան մշտապես սպառնալիքների ու նախապայմանների լեզվով է խոսում` չկատարելով միջազգային պահանջներն ու պարտավորությունները: Մեր Ազգային ժողովի նախագահն էլ հայտնեց, թե Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարի հետ քննարկել է ԼՂՀ խնդիրը եւ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր:

Մ.Խ.


https://www.archive.azg.am/AM/2014112102

© AZG Daily, 2008