ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 2014-11-28

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԲԱՅԴԵՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը անցյալ շաբաթավերջին Ստամբուլում 4-ժամյա բանակցությունների ժամանակ համաձայնության չեն եկել Սիրիայի ճգնաժամի հարցում, հաղորդում է «Հյուրրիեթ» թերթըՙ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուր:

Վերջինիս տվյալներվ, Թուրքիան հրաժարվում է դառնալ «Իսլամական պետության» դեմ կազմված կոալիցիայի լիարժեք մասը, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել «համալիր ռազմավարություն» ոչ միայն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման, այլեւ հանուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկության: ԱՄՆ-ը հրաժարվում է դա անել, ինչպես նաեւ մերժում է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու Թուրքիայի առաջարկությունը:

Բայդենը փաստորեն ձեռնունայն վերադարձել է Վաշինգտոնՙ չստանալով Թուրքիայի համաձայնությունը «Ինջիոլիք» ավիաբազան ջիհադիստների դեմ օգտագործելու հարցում: Սակայն Թուրքիան «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի եւ կոալիցիայի մյուս անդամների հետ կահամագործակցի «մարտավարական մակարդակով», ճշգրտում է դիվանագիտական աղբյուրը: Սա նշանակում է համագործակցության շարունակում Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա օտարերկրացի գրոհայինների անցմանը հակազդելու, հետախուզական տեղեկություններ փոխանակելու եւ սահմանի անվտանգությունն ապահովելու հարցերում: Թուրքիան պարտավորվել է իրաքյան բանակի եւ Իրաքյան Քրդստանի ռազմականացված կազմավորումների մարտիկներին մարզել «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2014112815

© AZG Daily, 2008