ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 2015-02-06ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԳԱՐ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՔրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Բալեյ քաղաքի զինկոմ Ալեքսանդր Լոգինովսկու եւ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ` Գյումրիի սպանդի համար մեղադրվող Վալերի Պերմյակովին զորակոչելու համար: Ըստ ռուսական աղբյուրների` Պերմյակովն իր հայրենիքում մշտապես հոգեբույժի զննման տիրույթում է գտնվել, իսկ Չիտայում ծառայելիս էլ` մեկ ամիս պառկել է հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Քրեական գործը հարուցվել է հոգեբուժական շեղումներով անձին անփութորեն զորակոչելու համար: Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 16-ին մեր թերթի առաջնորդող հոդվածում ռուսական կողմից պահանջել էինք առաջին հերթին պատասխանատվության կանչել Պերմյակովին զորակոչող եւ Հայաստան ուղարկող հանձնաժողովին: Հույս ունենք, որ նրանց պատժի ենթարկելով ու ոճրագործին մոլագար որակելով վերջինիս արարքը իրավական այլՙ մեղմ որակումներ չի ստանա: https://www.archive.azg.am/AM/2015020602 © AZG Daily, 2008 |