ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 2015-07-24

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ «BirthLink»-Ը ՆՈՐ ԹԱՓ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՈՆԱՏԱԼ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Նորածնային բժշկագիտությանն առնչվողՙ համաշխարհային վերջին հետազոտությունները փաստում են, որ շատ թեթեւ քաշով ծնված խորը անհասների փրկության հարցում հավասարապես կարեւոր է ժամանակակից սարքավորումների եւ վերապատրաստված մասնագետների առկայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BithLink»-ի համագործակցությամբ, 2008 թվականից մեկնարկած ծրագրի հաջողության ամենավառ ցուցիչը փրկված եւ մեծացող երեխաներն են:

Շուրջ 4 տարի առաջ Պեմզաշենում հյուրընկալված մայրաքաղաքաբնակ ընտանիքի համար անսպասելի էր Սերոբի ծնունդը: Հաղթահարված դժվարություններից այսօր միայն հիշողություն է մնացել: Ընտանիքում երկրորդ փոքրիկի ծնունդին են սպասում: Առաջընթաց կա նաեւ հայ մասնագետների համար ժամանակին անհաղթահարելի խնդիրների նշաձողում:

Հայաստանում նորածնային խնամքի ծրագրի մեկնարկը տրվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»ՙ տարածվելով հանրապետությունով մեկ: Համագործակցող կողմերի առջեւ նոր մարտահրավեր է. նեոնատալ բժշկագիտության առավել զարգացող տեմպեր արձանագրել Հայաստանում: Նորածինների բուժման եւ խնամքի որակը զարգացնելու նպատակովՙ այդ գործընթացում առավել մեծ թափ հաղորդել մայրերի ներգրավմանն ու մասնագետների վերապատրաստմանը:


https://www.archive.azg.am/AM/2015072427

© AZG Daily, 2008