ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 2016-10-28ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆԻ ՀՈԴՎԱԾ-ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆԵրաժշտագետ, արվեստաբանության թեկնածու, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Տաթեւիկ Շախկուլյանիՙ հայ երաժշտությանը վերաբերող անգլերեն հոդված-ուսումնասիրությունները սկսել են ընդգրկվել միջազգային հրատարակություններում: Այս տարի միջազգային հեղինակավոր «Երաժշտագիտության միջազգային հանդեսի» 2-րդ հատորում լույս է տեսել Շախկուլյանի «Կոմիտաս եւ Բարտոկ. էթնիկությունից դեպի արդիականություն» աշխատությունը, իսկ իտալական «Նուովա կուլտուրա» հրատարակչության լույս ընծայած «Լավագույն պրակտիկա - 5. թանգարանային կրթության կատարելագործման գործիք» անգլերեն ժողովածուում (խմբագիրներՙ Էմմա եւ Չինցիա Անջելինիներ) ընդգրկվել է Շախկուլյանի «Օրորոցայիններ երգելու սեմինար» հոդվածը: Այս նյութի համահեղինակն է Կոմիտաս թանգարան-ինստիտուտի մեկ այլ գիտաշխատողՙ Նաիրի Խաչատուրյանը: Ավելացնենք նաեւ, որ անցյալ տարի բելգիական «Բրեփոլս» հրատարակչությունում Ռոբերտո Իլիանոյի խմբագրությամբ լույս տեսած «Բողոքի երաժշտությունը քսաներորդ դարում» բազմալեզու (անգլերեն, իտալերեն, իսպաներեն) ժողովածուում տեղ է գտել նաեւ Տաթեւիկ Շախկուլյանի «Անտունին հայ էթնիկ երաժշտության մեջ» անգլերեն հոդվածը: Նույն հատորում ընդգրկվել է նաեւ իրանցի հետազոտող Ուփա Մեսբահիանի «Սիրավեպիցՙ բողոք. հայկական մի երգի ֆոլկլորացումն Իրանում» հոդվածըՙ նվիրված գուսան Աշոտի «Սարի սիրուն յար» երգի ճակատագրին Իրանում: Ա. Հ. https://www.archive.azg.am/AM/2016102812 © AZG Daily, 2008 |