ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2017-04-21

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԼԱՊՏԵՐԱՍՅՈՒՆԵՐ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Ապրիլի 1-ի «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» պարբերականից արտատպել է Ֆաթիհ Գյոկհան Դիլերի հոդվածը, որտեղ լրագրողը նշում է, որ շվեյցարական մի դատարան մարտի 22-ին մերժել է Շվեյցարիայում նախատեսված Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման դեմ ներկայացված առարկությունները: Որոշման դեմ բողոքարկման համար նշանակվել է վերջնաժամկետՙ ապրիլի 19-ը:

Ծրագիրը հավանության է արժանացել Ժնեւի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2008-ին, սակայն իրագործումը հետաձգվել է Թուրքիայի արտգործնախարարության եւ Շվեյցարիայում գործող թուրքական կազմակերպությունների ճնշումների ներքո:

Հուշահամալիրի վայրը երկու անգամ տարբեր պատճառներով փոխվել է: Ի վերջո որոշվել է այն տեղակայել Ժնեւի Սենտ Անթուան կանտոնի Տրեմբլի այգում: Հուշահամալիրը ավելի ճիշտ արվեստի յուրահատուկ տեսակ է, որտեղ ներկայացված են հիշողության 9 փողոցային լապտերասյուներ: Ծրագիրը հենց այդպես էլ կոչվում էՙ «Հիշողության լապտերասյուներ»: Հեղինակն է փարիզահայ արվեստագետ Մելիք Օհանյանը : Լապտերասյուների վրա գրություններ են, մի քանիսի վրա մեկից ավելի, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն են հավերժացնում:

Հ. Ծ.


https://www.archive.azg.am/AM/2017042119

© AZG Daily, 2008