ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2017-06-16

«ՀՈԼՈՔՈՍԹ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ԱՌՑԱՆՑ

Վաշինգտոնից «Հայ Ազգային ինստիտուտը» (ANI) տեղեկացնում է, որ մինչեւ հուլիսի 15-ը Մ. Նահանգների Հոլոքոսթի հիշատակման թանգարանը (USHMM) հնարավորություն է ընձեռում ձրի օգտվելու Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» (Holocaust and Genocide Studies) ակադեմիական պարբերականի առցանց տարբերակից:

Հատորը, որ Օքսֆորդ համալսարանի հրատարակչատունն է լույս ընծայում, ընդգրկում է վեց հոդվածներ գրված վերջին 10 տարիների ընթացքում Փիթեր Բալաքյանի , Շաում Օ՛Դվայերի , Թաներ Աքչամի , Դոնալդ Բլոքսհամի , Ջոնաթան Մարկովիցի եւ Քեթրին Տերտերյանի կողմից: Նախաբանը գրել է պրոֆ. Ռոբերտ Ֆ. Մելսոնը :

Ըստ թանգարանի հայտարարության, տեղեկատվության նպատակով հատորի այս հատուկ համարում ներկայացված են Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտները, ներառյալ ժխտողականությունը: Հիշյալ հոդվածները սահմանափակ ժամանակով ձրի տրամադրվում են առցանց հետեւյալ հասցեում. «http://bit.ly/2qwQbyՕ»

Հ. Ծ.


https://www.archive.azg.am/AM/2017061618

© AZG Daily, 2008