ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 2018-01-19

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի շրջանակումՙ հունվարի 24-ին ելույթ կունենա նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սա կարեւոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ իր նախագահական շրջանն ավարտող Սերժ Սարգսյանի համար, որը մինչեւ իր ելույթը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այսինքն տարբեր հարցերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները միանգամից երկու ամբիոնից են հնչելու` Ստրասբուրգում եւ Մակրոնի հետ հանդիպմանը: Երկուսն էլ լավ առիթ են ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելուց հետո մի անգամ եւս հիշեցնելու Հայաստանի դավանած արժեքների (մանավանդ ԵՄ անդամ երկրներում սկսել են վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը), երկրի առաջ կանգնած խնդիրների, Արցախյան հարցի բանակցությունների ներկա հանգրվանում Հայաստանի դիրքորոշման մասին: Մակրոնի հետ հանդիպումը կարեւորվում է որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, բացի այդ` այս տարվա աշնանը սպասվելիք ֆրանկոֆոն երկրների հայաստանյան հանդիպման համատեքստում:


https://www.archive.azg.am/AM/2018011909

© AZG Daily, 2008