ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 2018-03-02

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼՍԱՐԱՆՙ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

201800818.jpg

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հովանավորությամբ կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում (Գյումրի) բացվեց համակարգչային անվճար ուսուցման լսարան: Սա լավ նվեր կարող է լինել տեղի հատկապես երիտասարդությանը, թեեւ լսարանի ընձեռած հնարավորությունից օգտվել ցանկացողների համար տարիքային սահմանափակում նախատեսված չէ:

Ինչպես նշեց մարզային գրասենյակի պատասխանատու Հովիկ Կարապետյանը , այստեղ կազմակերպվելու է տարբեր մակարդակների ուսուցումՙ սկսնակների խմբերից մինչեւ պրոֆեսիոնալներ, զարգացման ծրագրեր, նաեւ ալգորիթմների տեսություն ու ծրագրավորման լեզուներ: Ընդսմին ծրագիրը ժամանակավոր չէ եւ լինելու է մշտապես գործող:

ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը բացման ժամանակ տեղեկացնելով, որ լսարանի գաղափարը ծնվել է տեղում երիտասարդների հետ կազմակերպվող հանիպումների ժամանակ, եղել է նրանց ցանկությունը, հավաստիացրեց. նման ձեռնարկների լավ արդյունքի դեպքում կիրականացվեն նաեւ այլ ծրագրեր:

ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի շնորհալի աղջիկների քառյակի կատարմամբ ազգային սքանչելի երգեցողության երկու-երեք համարները զարդարեցին բացման համեստ հանդիսությունը:

Տեղեկացնենք այս առիթով, որ ՌԱԿ ԿՎ-յան ջանքերով վերջին մեկ տարվա ընթացքում Եղվարդ եւ Սեւան քաղաքներում նույնպես գործում են համակարգչային անվճար ուսուցման լսարաններ, իսկ Սիսիանումՙ հրացանաձգության եւ Երեւանի Նորք թաղամասումՙ պատանեկան շախմատի դպրոցներ:

Գ. Մ.


https://www.archive.azg.am/AM/2018030206

© AZG Daily, 2008