ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 2018-04-13ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸՆախագահ Արմեն Սարգսյանն օրերս հրամանագիր է ստորագրել ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը: Ավելի քան 15 տարի Հ. Գասպարյանը դիվանագիտական ծառայության մեջ է գտնվել արտասահմանյան երկրներում. նախ Ֆրանսիայումՙ որպես դեսպանորդ, այնուհետեւ Ռումինիայումՙ որպես արտակարգ եւ լիազոր դեսպան: Բացի այդ, Հ. Գասպարյանը «Ազգ» օրաթերթի հիմնադիր կազմի անդամ է, թերթի փոխ խմբագիրը շուրջ 5 տարի: Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդականՙ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է: Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: Շնորհավորում եւ հաջողություններ ենք մաղթում նորանշանակյալներին: https://www.archive.azg.am/AM/2018041307 © AZG Daily, 2008 |