ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 2018-05-25ԵՂՆՈՒԿՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵՑ, ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸՎերջին օրերին ակամա դիմակայություն կար նոր կառավարության ղեկավարի ու «Սասնա ծռերի» աջակիցների միջեւ. Նիկոլ Փաշինյանը խոսում էր սահմանդրական-իրավական ճանապարհով խնդիրը լուծելու, աջակիցները` «Սասնա ծռերին» անհապաղ ազատ արձակելու մասին, անընդհատ բողոքի գործողություններ իրականացնելով:Նրանց սատարում էր նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը` արդեն 31 օր տեւող եւ առողջության համար խնդիր դարձող հացադուլով:Նոր կառավարության համար կնճիռ դարձած «Սասնա ծռերի» իրավական գործընթացում երեկ նոր շեշտադրումներ երեւացին` դատարանի դահլիճից 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այցելեց Մատենադարանի տարածքում հացադուլ անող Գ. Չուգասզյանին, որից հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Գ. Չուգասզյանին այցելել ու հացադուլը դադարեցնելու հորդոր էին արել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: https://www.archive.azg.am/AM/2018052502 © AZG Daily, 2008 |