ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 2021-09-17 ՄՇԱԿՈՒՅԹ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԴԻՐԻԺՈՐՍեպտեմբերի 14 -ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում կրկին հանդես եկավ հայ անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը : Այս անգամ նա կատարեց Յոզեֆ Հայդնի թավջութակի եւ նվագախմբի համար կոնցերտըՙ «Դվորժակովա Պրահա» միջազգային փառատոնի «Երիտասարդ ֆիլհարմոնիկ» նվագախմբի եւ դիրիժոր Թոմաշ Նետոպիլի գլխավորությամբ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նարեկը, այս գործը կարեւոր նշանակություն ունի իր համար, քանի որ 2011 թվականին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում հաղթել է Հայդնի կոնցերտի կատարումով: Իրոք, հայ հանրահայտ թավջութակահարը ոչ միայն հիացրեց իր կատարյալ կատարումով, այլեւ իբրեւ պարգեւ հանդիսատեսինՙ կատարեց Կոմիտասի «Ծիրանի ծառը», մի անգամ եւս հուզելով ներկաներին եւ հիշեցնել տալով իր հայկական արմատները: Այդ երեկո համերգային ծրագրում նվագախումբը կատարեց նաեւ Չայկովսկու ջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Լուկաշ Սոմերի «Դվորժակ Էյրլայնս» -ը, որը գրվել է հատուկ այս փառատոնի պատվերով: Համերգին հաջորդեց հանդիսատեսի հետ հանդիպում- հարցազրույցը, որի վարողըՙ երաժշտագետ Յիրժի Վոյեվոդինը նշեց, որ այս հանդիպումների հիմքը դրվել է դեռեւս 7 տարի առաջ, եւ առաջին երաժիշտը Նարեկ Հախնազարյանն էր, որը այն ժամանակ Չեխ ֆիլհարմոնիկի գլխավոր դիրժիոր Յիրժի Բելոհլավեկի հետ վարեցին այդ հանդիպումը: Նարեկը իր հիացմունքը հայտնեց երիտասարդ երաժիշտներից կազմված նվագախմբի մասին, եւ ինչպես մեզ հետ զրույցում էր նշել, մեկ շաբաթ անց Սախալինում առաջին անգամ հանդես կգա իբրեւ դիրիժորՙ ղեկավարելով լարային նվագախումբ: ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ , Պրահա https://www.archive.azg.am/AM/2021091732 © AZG Daily, 2008 |