ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։


ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 2015-08-21

«ԽԱՅԹ»-Ն ԻՐ ԽԱՅԹՈՑՈՎ ՆԱԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՂ ՈՒԺ Է ԴԱՌՆԱԼՈՒ...

Տեղի ունեցավ Հայաստանի Երգիծաբանների համահայկական միության առաջին հավաքը. նպատակը` հիմնականում երգիծաթերթի ստեղծման խնդիրն էր: Ներկա էին երգիծաբաններ, երգիծանկարիչներ, լրագրողներ...

Նիստը վարում էր ԵՀՄ նախագահ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող-երգիծաբան Ժակ Հակոբյանը: Նա նիստի մասնակիցներին առաջարկեց քննարկել հանդեսի անվանացանկը. Մեծամասնության հավանությամբ երգիծաթերթն անվանվեց «Խայթ»:

Պ-րն Ժակ Հակոբյանը երգիծաբաններին կոչ արեց «...ԵՀՄ նոր հանդեսում քննադատությամբ անաչառորեն հանդես գալ, պախարակել վատն ու անընդունելին... երգիծանքով, սրամիտ գրչով պայքարել հանուն բարու հաղթանակի»:

Գրող-երգիծաբան Գրիգոր Սուրենը ներկայացրեց ԵՀՄ ծրագիրը եւ երգիծաթերթի խորագրերի ցանկը, ծրագրում ընդգրկված են ժանրային թեմատիկ անվանումներ, ուր ընդգրկված են` մանկական ալմանախի տպագրության, երգիծական թատրոնի ստեղծման խնդիրները (Երեւանում, Գյումրիում, Լոռիում, Գորիսում, Ստեփանակերտում):

Քննարկումներ եղան երգիծական հանրագիտարանի ստեղծման, ֆիլմերի եւ անիմացիաների, էլեկտրոնային թանգարան հիմնելու աշխատանքների մասին :Հաստատվեց երգիծաթերթի թվով 10 խորագրերի ցանկը, ուր ներառնվելու են հայ դասականների եւ ժամանակակից երգիծաբանների, ծաղրանկարիչների գործեր: «Խայթ» հանդեսում կներկայացվի բարբառային քարտեզ, հոբելյարի անկյուն, կենդանական աշխարհի երգիծանք, այլալեզու ժողովրդների երգիծանքի էջեր:

Մտքերի փոխանակությանը մասնակցեցին` գրող-երգիծաբաններ Հորիզոնը, Գրիգոր Մելիք-Սարգսյանը, գնդապետ Վլ, Հայրապետյանը, Սուրեն Հայրապետյանը, Գոհար Գարունը, Արթուր Բունիաթյանը, Աննա Չոբանյանը, ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը..

Ձեւավորվեց խմբագրակազմ (խմբագրակազմի կոլեգիայի նախագահ հաստատվեց Ժակ Հակոբյանը):

ԵՀՄ ծրագիրն, անշուշտ, ուսանելի է դաստիարակության առումով. ընթերցողներս կսպասենք «Խայթ» հանդեսի առաջին համարին եւ մեր կարծիքն անշուշտ կարտահայտենք մամուլի էջերում...

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՓՈՒԶՅԱՆ


https://www.archive.azg.am/AM/2015082106

© AZG Daily, 2008