ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 2019-03-08ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑՄարտի 1-2-ին Բելգրադի «Ֆեսթ ֆորվարդ» փառատոնը, Սերբիայի Կինոկենտրոնը եւ Եվրոպացի կանանց լսատեսողական ցանցը համատեղ իրականացրել են «Ֆեսթ ֆորվարդ. Կանայք կինոյում» տարբեր երկրների կին բեմադրիչների ներկայացրած նախագծերի մրցույթ: Մրցույթի նախնական փուլն անցած վեց նախագծերից «Լավագույն նախագիծ» մրցանակը շահել է երեւանցի կինոբեմադրիչ Իննա Սահակյանի խաղարկային-վավերագրական-անիմացիոն «Արշալույսի լուսաբացը»: Հայոց Մեծ եղեռնի կենդանի զոհ, հարյուր տարի առաջ իր փորձառությունն ամերիկյան էկրանին վերարտադրած Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի մասին պատմող այս մեծակտավ կինոնկարը երեւանյան «Բարս մեդիա» կինոստուդիան կյանքի է կոչելու Գերմանիայի հետ համատեղ: Իննա Սահակյանը տասնհինգ տարուց ավելի է աշխատում է կինոյում որպես բեմադրիչ եւ արտադրիչ, նկարահանելով վավերագրական ֆիլմեր տարբեր միջազգային կազմակերպությունների եւ հեռատեսիլի համար: Արման Երիցյանի հետ համատեղ նրա նկարահանած «Հայաստանի վերջին լարախաղացը» փաստագրական կինոնկարը (2009-2010) մրցանակների է արժանացել տարբեր միջազգային կինոփառատոներում: Իննան նաեւ «Դանքիմենթարի» («Իշագրություն», 2011) եւ «Մեկ, երկու, երեք» (2015) ֆիլմերի արտադրիչն է: Ա. Բ. https://www.archive.azg.am/AM/2019030806 © AZG Daily, 2008 |