ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 2013-02-01

ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանին չհաջողվեց ընդգրկվել ուկրաինական «Կարպատների» կազմում: Նա փորձաշրջան էր անցնում այդ թիմում: Դրա համար Մկոյանը խզել էր պայմանագիրը «Շիրակի» հետ ու ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ էր ստացել: Սակայն Մկոյանն ու «Կարպատների» ղեկավարությունը համաձայնության չեն եկել պայմանագրի կնքման հարցում: Այնպես որ Մկոյանը ստիպված է նոր ակումբ որոնել: Նա այժմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաքականի մի քանի ֆուտբոլիստների հետ նախապատրաստվում է փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի ընտրանու հետ կայանալիք խաղին:


https://www.archive.azg.am/AM/2013020125

© AZG Daily, 2008