ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 2013-02-02ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ 22-ԱՄՅԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸՀունվարի 31-ինՙ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի զորամասերից մեկի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վերք է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Այվազյանը: Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին հայտնում են, որ 22-ամյա Ալբերտը բանակ էր զորակոչվել 2012-ի գարնանային զորակոչովՙ Նոր Նորքի զինկոմիսարիատից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասովՙ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: https://www.archive.azg.am/AM/2013020203 © AZG Daily, 2008 |