ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 2013-02-05ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ` ԱՊՀ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ«Ռուսաստանը Կովկասում հետաքրքրված է ուժեղ դաշնակից ունենալ ի դեմս Հայաստանի», ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՙ ընդգծելով, որ հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների քանակով Ռուսաստանն առաջինն է` էլ չխոսելով ռազմական ոլորտում համագործակցության մասին: 2012-ի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների որոշմամբ հանձնաժողով է ստեղծվելու` Մաքսային միության մեջ Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ, թեեւ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չկա: Բացի ընդհանուր սահմանի բացակայությունից` Տիգրան Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ հայկական տնտեսության կառուցվածքը զգալի տարբերվում է Մաքսային միության երկրների տնտեսության կառուցվածքից` էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարով եւ բարձր մաքսային տուրքերով հայրենի արտադրողի պաշտպանության քաղաքականությամբ: «Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում տուրքերը կրկնակի բարձր են Հայաստանում կիրառվողներից», նշել է վարչապետը, որպես եւս մեկ առանձնահատկություն նշելով, որ Հայաստանն ԱՊՀ երկրներից առաջիններից մեկն է դարձել Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ: «Դրա համար անհրաժեշտ է գտնել Մաքսային միության հետ համագործակցության ձեւ եւ առավել արդյունավետ գործիքներ: Միեւնույն ժամանակ, Հայաստանը քանիցս նշել է ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում իր շահագրգռվածության մասին»: Խոսելով 2012-ին գրեթե 7 տոկոս տնտեսական աճի ու ուժեղ սփյուռքի, ՏՏ ոլորտի զարգացման ու Հայաստանի` շախմատային գերտերություն լինելու մասին` վարչապետը, պարբերականի խնդրանքով անդրադարձել է նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցին ու նրա հետ քննարկումների արդյունքներին: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշել է, որ Իվանիշվիլու հետ քննարկվել է Վրաստանով երկաթուղու գործարկման կարեւորությունը: «Վրաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ», Իվանիշվիլու հետ քննարկումից այսպիսի հայտարարություն է արել Տիգրան Սարգսյանըՙ շեշտադրմամբ, թե վրաց վարչապետի դիրքորոշումը ուրախալի է` Ռուսաստանի հետ խնդիրների հանգույցը լուծելու շահագրգռվածությամբ: Վ. Պ. https://www.archive.azg.am/AM/2013020511 © AZG Daily, 2008 |