ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09ՉՎԱԽԵՆԱԼՈՎ ԵՎ ՉՎԱԽԵՑՆԵԼՈՎԱզգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չունի ավտոշարասյուն: Արթուր Բաղդասարյանին ուղեկցող անվտանգության 2 մեքենաները (որի իրավունքը նա ունի ի պաշտոնե) երբեւէ հասարակական կարգ չեն խանգարել թե՛ Երեւանում, թե՛ ՀՀ մարզերում: Մեքենաները տեղաշարժվում են բացառապես երթեւեկության կանոններին համապատասխան: Ինչ վերաբերում է որեւիցե մեկից վախենալուն կամ որեւէ մեկին վախեցնելուն, ապա ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանը որպես մարդ, որպես քաղաքական ու պետական գործիչ, ապրում, աշխատում եւ գործում է այնպիսի սկզբունքներով, որոնք որեւէ հիմք չեն տալիս որեւէ մեկից վախենալու, առավել եւս, ինչ որ մեկին վախեցնելու համար: Հետեւաբար «Ժողովուրդ» թերթում տպագրված հոդվածը հորինված ապատեղեկատվություն է, որն իրականությանը չի համապատասխանում: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակՙ ԱՐԹՈՒՐ ՄԻՍԱԿՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2013020910 © AZG Daily, 2008 |