ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 2013-02-09 Ընթացիկ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՌԱԴԻՈՅՈՎ ՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲՈւսումնասիրելով Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից 2013-ի նախագահական ընտրությունների լուսաբանման ընթացքը քարոզարշավը մեկնարկելուց հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը երեկ «Հենարան» ակումբում ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները: «Հ1», «Հ2», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Արմնյուզ» հեռուստաալիքների եւ Հանրային ռադիոյի, «Արմռադիոյի» եթերներն ուսումնասիրելուց հետո տվյալները ցույց են տվել, որ եթերաժամանակի ծավալով առաջին տեղում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ինչը պայմանավորված է նրա դեմ կատարված մահափորձով. միայն երեք օրերի ընթացքում` փետրվարի 1-3-ը, Պարույր Հայրիկյանին տրամադրվել է եթերի ծավալի 23-ը: Իսկ հունվարի 14-ից փետրվարի 3-ը, ընդհանուր առմամբ, առավել ծավալուն լուսաբանման արժանացել են նախագահի թեկնածուներ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Բորիս Նավասարդյանի` հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ նախընտրական քարոզչության լուսաբանման հիմնական թերությունը բանավեճերի պակասն է, ու եթե տվյալ զանգվածային լրատվամիջոցին քաղաքական գործիչը մերժում է մասնակցել բանավեճին, ապա լրատվամիջոցը հեռուստադիտողին պետք է ներկայացնի` ինչո՞ւ չի կայացել բանավեճը, այլապես տպավորությունն այնպիսին է, թե լրատվամիջոցը բանավեճ չի կազմակերպում: Վերոնշյալ լրատվամիջոցներից լուսաբանման առումով ակտիվությամբ առանձնացել են «Արմնյուզը» եւ «Արմռադիոն», իսկ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ` «Երկիր Մեդիան» ու «Կենտրոնը» նվազեցրել են լուսաբանման ակտիվությունը, ինչը հավանաբար պայմանավորված է նրանով, որ տվյալ հեռուստաընկերությունների սեփականատերերը չունեն հստակ հետաքրքրություն ընտրարշավի շուրջը: «Եվ սա ընդհանուր խնդիր է, երբ սեփականատիրոջ մոտեցումը չի համապատասխանում սպառողների պահանջարկին», ավելացրեց Բորիս Նավասարդյանը: Ի. Պ. https://www.archive.azg.am/AM/2013020912 © AZG Daily, 2008 |