ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 2013-02-13 Մշակույթ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸՀՀ մշակույթի նախարարությունում կազմակերպված մամլո ասուլիսում, նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել են 2012-ին համատեղ իրականացրած եւ համագործակցության շրջանակներում 2013-ին նախատեսվող մշակութային ծրագրերը: Մշակույթին աջակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության մաս է կազմել ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից: Ընդհանուր առմամբ, ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 6,5 միլիարդ դրամ, որից 952,8 միլիոնըՙ 2012թ.-ին: Իսկ 2013-ին ամենատարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 1,204 միլիարդ ՀՀ դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային է ազգային ինքնության պահպանումը եւ զարգացումը: Ընկերությունը հաստատակամ է սերունդներին այդ տրամաբանությամբ առաջնորդելու` ամբողջ հայության կողմից Հայաստանը որպես տուն ընկալելու, հայրենիքի հանդեպ սերը պահպանելու եւ ներշնչանքի աղբյուր դարձնելու հարցում: Ընկերության աջակցությունը մշակույթի ոլորտին չի սահմանափակվում ազգային մշակույթի առաջխաղացմանը նպաստելով: Ընկերությունը համոզված է, որ մշակույթն առավել հզոր եւ հարուստ է այլ մշակույթների հետ շփման արդյունքում: Ազգայինի առանձնահատկության պահպանումը, սակայն, կարեւոր է մեր ինքնության եւ դարերից եկող մշակութային գանձերը պահպանելու տեսանկյունից: Այս ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը նաեւ մշակութային երկխոսությանը նպաստելու եւ գալիք սերունդներին կրթելու նպատակ ունի: Ինքնատիպ եւ նշանակալի որեւէ մշակութային իրադարձություն նոր որակ է հաղորդում մեր հասարակության կյանքին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ոլորտների եւ ոճերի բազմազանությամբ. աջակցություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին` թանգարանային եւ ցուցադրական փաստաթղթերի ձեռքբերման հարցում, «Օպերացիա «Նեմեսիս» ներկայացման բեմադրման հովանավորություն եւ այլն: Հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Ընկերությունը ֆինասական աջակցություն է ցուցաբերել Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ «I Solisti Veneti»-ի համերգի կազմակերպմանը, հովանավորել է «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության, Գյումրիի «Վերածնունդ» եւ «Վերադարձի» երաժշտական փառատոները: Աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի երիտասարդական նվագախմբին, Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, Պետական ակադեմիական երգչախմբին, ինչպես նաեւ անհատ ստեղծագործողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն նաեւ հովանավորում է «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի ստեղծման աշխատանքները: Որպես կորպորոտիվ պատասխանատու քաղաքացի, ընկերությունը աջակցել է նաեւ կինոարվեստինՙ նպաստելով դրա պահպանմանն ու հայ հանդիսատեսին հասանելիությանը: Այս տարի տասնամյա գործունեությունը նշող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիանալի հնարավորություն է` եւս մեկ անգամ Հայաստանը աշխարհին, իսկ աշխարհըՙ Հայաստանին ներկայացնելու համար: Ընկերությունն արդեն ութերորդ անգամ է ստանձնել փառատոնի հովանավորությունը: «Երեւանըՙ գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում հովանավորվել է «Via Libri» ծրագիրը: Ընթերցանության տարածմանն ուղված նախագծերի աջակցությունը նպատակ ունի, դպրոցներում ամրապնդելու ընթերցանության մշակույթը, նպաստելու մշակութային, սոցիալական եւ տնտեսական զարգացմանն առավել պատրաստ երիտասարդության ձեւավորմանը: 2013-ին մշակույթի նախարարությունը շարունակելու է հանդես գալ հետաքրքրական նախաձեռնություններով. բազմաթիվ են երաժշտական, թատերական նախագծերն ու երիտասարդության համար նախատեսված պրեմիերաները եւ փառատոները: Ծրագրային նման բազմազանությունը կարող է կյանքի կոչվել միայն կորպորատիվ գործընկերների աջակցությամբ: Գործընկերներ, որոնց մղումն ազնիվ է. աջակցել ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, այլեւ` Հայաստանում համաշխարհային հարուստ մշակութային ժառանգության ներկայացման գործին: Մշակույթի նախարարությունը գնահատում է աշխարհին հայկական մշակույթի ներկայացմանն ուղղվածՙ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ երկարաժամկետ եւ կայացած համագործակցությունը: Հասարակության պատմության հիմքում իր արվեստն ու մշակույթն են: Այս ճշմարտությունն ընդունելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է ժամանակակից հայ մշակույթի բարեկամ լինելու իր վճռականությունն ու աջակցել` իր բարձր դիրքերը պահպանելուն ուղղված` մշակույթի ոլորտի ջանքերը: https://www.archive.azg.am/AM/2013021309 © AZG Daily, 2008 |