ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Եթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՂԱՐԿԵԼ:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2013-02-21

ՇԱԽՄԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՐՔՆ ԱՆՍԱՍԱՆ Է

Ֆրանսիական Ռոշֆոր քաղաքում իր գերազանց ելույթներն է շարունակում միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որը վստահորեն գլխավորում է աղյուսակը: 5-րդ տուրում Կարենը նոր հաղթանակ տարավՙ պարտության մատնելով վրացի գրոսմայստեր Տոռնիկե Սանիկիձեին: Դա հայ շախմատիստի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: 6-րդ տուրում վիճակահանության քմահաճույքով միմյանց հետ մրցեցին Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Ինչպես սպասվում էր, մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Կարենն առաջին կես միավորը կորցրեց:

Հաջող է խաղում նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, որը 6 տուրից հետո 5,5 միավորով Վլադ-Քրիստիան Ջիանուի, Դավիթ Ջոջուայի եւ Անդրեյ Իստրատեսկուի հետ հետապնդում է Գրիգորյանին: 5-րդ տուրում Սամվելը պարտության մատնեց Ադրիեն Դեմուտին: 7-րդ տուրում Գրիգորյանը սեւերով կխաղա վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուայի հետ, իսկ Սամվելի մրցակիցը կլինի Անդրեյ Իստրատեսկուն:

B խմբի մրցաշարում անհաջող է հանդես գալիս ֆրանսահայ շախմատիստ Գուրգեն Հազարապետյանը, որը 5-րդ տուրում հաղթեց Ֆիլիպե Գույչարդին, իսկ հաջորդ մրցախաղում պարտվեց Մարիկա Թոյվենինին: Հազարապետյանը 6 հնարավորից վաստակել է 2 միավոր:


https://www.archive.azg.am/AM/2013022125

© AZG Daily, 2008