ՈՒՂԱՐԿԵԼ ՀԵՂԻՆԱԿԻՆԵթե կա անհրաժեշտություն ստանալ պատասխան խմբագրությունից, ապա խնդրում ենք հաղորդագրության մեջ նշել նաև Ձեր էլ.հասցեն։ |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 2013-03-12ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ ԷԻրանի Ռաշտ քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Սարգիս Մանուկյանն ու Սիմոն Մկրտչյանը, որոնք 11 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրին համապատասխանաբար 19-րդ եւ 20-րդ տեղերը: Ավարտական 2 տուրերում Մկրտչյանը նախ պարտվեց Զաուր Մամադովին, ապա հաղթեց Նադերիին: Մանուկյանը հաշտություն կնքեց Դավիթ Բենիձեի եւ Զաուր Մամադովի հետ: Մրցաշարի հաղթող ճանաչվեց վրացի միջազգային վարպետ Շոթա Ազալաձեն, որը վաստակեց 8,5 միավոր: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված եւ 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած իրանցիներ Համեդ Մուսավիանիից եւ Պոուրիա Դարինիից: Հայ շախմատիստներից Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 128 մասնակիցների մեջ գրավեց 29-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Վահե Բաղդասարյանը 30-րդն էր, իսկ Սեդրակ Մաթեւոսյանըՙ 36-րդը: 5,5 միավոր վաստակած Նորայր Թորոսյանը գրավեց 56-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Մարիա Գեւորգյանը 69-րդն էր: Մեր շախմատիստներից առավել անհաջողն Արմինե Բաբայանի ելույթն էր, որը 4 միավորով գրավեց 98-րդ տեղը: https://www.archive.azg.am/AM/2013031226 © AZG Daily, 2008 |